Ուրցաձորին հարող պատմամշակութային կոթողները

Պետական արգելոցի հարևանությամբ լինելուց զատի՝ հայցվող տեղամասը մոտ է գտնվում բազմաթիվ հուշարձանների: Այսպես, Ուրցաձորում հաշվառված են պատմության և մշակույթի թվով 33 հուշարձաններ՝ ամրոցներ, եկեղեցիներ, տապանաքարեր, խաչքարեր և այլն:

Ամրոց մ.թ.ա. 2-1 հզ 6 կմ հս-ամ


Ամրոց «Ուրծի բերդ» 4-13 դդ.


Ամրոց «Տափի բերդ» («Գևորգ Մարզպետունի») 10-13 դդ. 6 կմ հս-ամ


Գավիթ 15-16 դդ.

Եկեղեցական համալիր «Վանք» 14-15 դդ. — 3.95/5.3 Հ քաղաքատեղիի հս մասում, բարձունքի վրա


Եկեղեցական համալիր «Վանք» 15-17 դդ.


Եկեղեցի 10-13 դդ.


Եկեղեցի 5-6 դդ. ավերված, պահպանվել են միայն հիմքերը


Եկեղեցի 13-14 դդ. կիսավեր, պահպանվել են աե պատը, հս և հվ պատերը` մասամբ


Եկեղեցի 13-15 դդ. 10 կմ հս


Եկեղեցի 5-6 դդ. քաղաքատեղիի հվ-ամ մասում, Խոսրով գետի աջ ափին, փոքրիկ բլրի գագաթին, հիմնավեր


Եկեղեցի 14 դ. փոքր եկեղեցի (անվանում են նաև մատուռ)


Եկեղեցի 14 դ. մեծ եկեղեցի, կիսավեր


Եկեղեցի 15-16 դդ.


Խաչքար 14 դ. եկեղեցու ներսում


Խաչքար 15-16 դդ. եկեղեցու ներսում

Խաչքար 1526 թ. գավթի ներսում` կանգնեցված գլխիվայր Լուսանկար վերբեռնել


Խաչքար 12-13 դդ.

Խաչքար 13-15 դդ.

Խաչքար 14-15դդ.


Խաչքար 15-17 դդ.


Խաչքար 15-17 դդ.


Խաչքար 15-17 դդ.


Տապանաքար 12-13 թթ. եկեղեցու պատի ստորին շարվածքում, մարդու սխեմատիկ պատկերով


Տապանաքար 16 դ. եկեղեցու ներսում` կիսաեղծ արձանագրությամբ


Տապանաքար 15-17 դդ.

Տապանաքար 15-17 դդ.


Տապանաքար Թաթևոսի 15-16 դդ. եկեղեցու հս պատի տակ շ


Քաղաքատեղի Ուրծ 4-17 դդ. 7 կմ հս-աե


Օժանդակ շինություններ 10-13 դդ.

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ` «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ|Արարատ, Արարատի Հուշարձաններ


«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, Փոքր Վեդի գյուղից 37 կմ արևելք, Վեդի գետի վերին հոսանքի շրջանում, անտառապատ լեռնային վայրում, տեղակայված է ԳՅՈՒՂԱՏԵՂԻ «ԳՅՈԼՋՂԵՆ» /պետ. ցուցիչ` 3.96.2./: Գյուղատեղին հիշատակվում է նաև Ջղուն, Ջղոնա, Ջղին Գյոլ անուններով: Մատենագրական տվյալներ գյուղատեղիի մասին չեն պահպանվել: Գյուղատեղիում կա երկու գերեզմանոց: Առաջինը` գյուղատեղիից կես կիլոմետր հյուսիս պահպանված մեծ գերոզմանոցն է` խաչքարերով, տապանաքարերով: Տապանաքարերը արձանագիր են, իսկ խաչքարերը ստեղծվել են X դարում: Գյուղատեղիի հարավարևմտյան մասում գտնվում ևս մեկ, ավելի փոքր գերեզմանոց, որտեղ մինչ օրս պահպանվել է 1317թ. տապանաքար` նվիրված Մարգար սարկավագի հիշատակին: 1604թ. Շահ Աբասի հրամանով գյուղը հայաթափվել է:

Գյուղատեղին հայտնի է նաև իր «Ջղին Գյոլ» բնական երկու ոչ մեծ լճակներով: 2004թ. ՀՀ Կառավարության 29.07.2004թ. N 1095-Ն որոշմամբ գյուղատեղին վերանվանվել է «ԼԻՃ»: Խաչի լեռնաբազուկի գագաթային մասում պահպանվել են Մամիկոնյաններին վերագրվող դամբարանները` իրենց խաչքարերով: Այս հողերը ժամանակին Ուրծ գավառի վարչական տարածքի մաս են կազմել և պատկանել Մամիկոնյան իշխանական տանը, իսկ նրանց հետնորդներն այստեղ շարունակել են բնակվել են մինևչ XIII դարը:

Մանկուկ գետի հովտում է գտնվում «ՄԱՆԿՈՒՔ» հուշարձանախումբը /պետ. ցուցիչ`3.98.13./, (V-XVII դդ.): Խոսրով գետից ձախ, բարձր ժայռոտ սարի գագաթին տեղակայված է եղել ամրոցը (V-VIII դարեր) /պետ. ցուցիչ` 3.98.13.1.1./, որն այժմ հիմնովին ավերված է: Ստորոտում գյուղատեղին է` բնակելի և կենցաղային շինություններով, ինչպես նաև գերեզմանոցը` նրբաքանդակ խաչքարերով: Գյուղատեղիի հարավարևմտյան մասում` անտառոտ լանջին է գտնվում X-XIII դարերի եկեղեցի /պետ. ցուցիչ`3.98.13.1.3./, իսկ հյուսիսարևմտյան մասում` ժայռի լանջին, XIII դարի մեկ այլ եկեղեցի /պետ. ցուցիչ` 3.98.13.1.4./, որի պատերի վերին շարքերը քանդված են: Մանկուկը, որպես բնակավայր, գոյատևել է մինչև 1950-ական թվականները: Պատմական Ուրծաձոր գավառի Խոսրովասար լեռան ստորոտին է գտնվում «ՍԱԳՐԱԲԵՐԴ« (Ղարաբաղլար կամ Դաշքենդ) գյուղատեղին /պետ. ցուցիչ` 3.95.3./: Գյուղատեղիում պահպանվել են երկու եկեղեցիներ, որոնցից մեկը ( կառուցված V-VI դդ.), ավերված է /պետ. ցուցիչ`3.95.3.1./. պահպանվել են միայն հիմքերը, իսկ երկրորդը` կիսավեր է, /պետ. ցուցիչ` 3.95.3.2./. պահպանվել են արևելյան պատը, հյուսիսային և հարավային պատերը` մասամբ:

Leave a comment