Ուրցաձոր

Ընկեր Անուշի և ընկեր Էմանուելի հետ գնացել էինք եռօրյա ճամփորդության դեպի Ուրցաձոր, որը շատ լավ անցավ։

Առաջին կանգառը Խոր Վիրապն էր։ Բարձրացանք վանք հետո ընկեր Էմանուելը պատմեց մեզ Խոր Վիրապի մասին պատմություն և մի քանի տեղեկություն ասեց։ Երբ մտանք վանք մի քանի հոգի իջան փոքր խուց, իսկ մի քանիսն էլ մեծի մեջ և բարեբախտաբար հետ վերադարձան։ Հետո լուսանկարվեցինք և շարժվեցինք Ուրցաձոր։ Հասնելուն պես շատ ուրախացանք, քանի որ տնակը սիրուն էր և ուներ լավ պայմաններ։ Հաց ուտելուց և հանգստանալուց անմիջապես հետո մեզ մոտ եկավ այդտեղի բնապահպանական ընկերության աշխատողներից մի կին և պատմեց մեզ իրենց ընկերության մասին` ասեց խնդիրների մասին, որոնց վրա նրանք աշխատում են և պատմեց այդտեղի կենդանիների մասին, որոնք մեզ մոտ էին գտնվում(արջեր, ձիեր, անգղներ….)։ Հետո բաժանվեցինք թմերի և մեր բոլորի առաջադրանքներ էր դիտել մի անձայն տեսանյութ և գրել, թե ինչի մասին էր մեր կարծիքով։  Արդյունքում բոլորը լավ ներկայացրեցին։ Այդ ամենը վերջացնելուց հետո երաժշտություն միացրեցինք և սկսեցինք զվարճանալ։ Ընթրիք անելուց հետո խաղացինք խաղեր, որոնցից մեկն էր `Ճակատագիրը. մեր կողքի նստած մարդու ճակատին փաքցնում էինք կպչուն թուղթ, որի վրա գրում էին հայտնի մարդու կամ էլ մի ուրիշ մարդու անուն ում այդ մարդը ճանաչում է։ Ճակատագրից հետո խաղացինք Զիգզագ խաղը, որի համար բաժանվեցինք թմերի։ Նույնպես հետաքրքիր խաղ էր։ Այդ նույն թմերով խաղացինք Աճուրդ խաղը, որտեղ հնչում է հարց, օրինակ` քանի՞ կենդանու տեսակ կասեք, և մյուս թմերից որևէ մեկը ով կասեր ամենաբարձր քանակը նա էր թվարկում և եթե չէր կարողանում`միավորները գնում էր մյուս թմերին։ Ավելի ուշ խաղացին Մաֆիա ընկեր Էմանուելի քարտերով։ Խաղը թեժ անցավ։ Օրը ավարտեցինք Չեխիա և Հայաստան ֆուտբոլային խաղով։

Օր երկրորդ

Հաջորդ առավոտ արթնացանք և նախաճաշեցինք հետո մի քիչ հանգստանալուց հետո դիտեցինք բնապահպանական ֆիլմ։ Ֆիլմը նայելուց մի քիչ հետո խաղացինք թղթախաղեր` can’t stop, дурак, հավատում եմ, չեմ հավատում ։ Ճաշեցինք և հետո ուղևորվեցինք այդտեղի կենդանիներին ավելի մոտիկից ծանոթանալու։ Առաջինը մոտեցանք ձիերին, բայց նրանք վախեցան մոտիկանալ մեզ և չկարողացանք սիրել նրանց։ Հետո գնացինք անգղների մոտ։ Նրանցից մի քանիսը ունեին սպիտակ փետուրներ և կարմիր աչքեր, բայց կար մի ուրիշ տեսակի անգղ, որը ինձ ավելի դուր եկավ։ Նա շագանակագույն էր ուներ բաց դեղին աչքեր և լուրջ հայացք ու գտնվում էր առանձին վանդակի մեջ։ Անգղներին տեսնելուց հետո գնացինք արջերի մոտ։ Նրանք այդքան էլ սարսափելի չէին երևում ինչպես նկարագրվում են (երևի սոված չէին)։ Կենդանիներից հետո գնացինք ուսումնասիրելու այդտեղի ջերմոցը։

  Այդ ամենը ուսումնասիրելուց հետո վերադարձանք տնակ։ Երեկոյան պատրաստում էին ընթրիքը և մինչ պատրաստում էին` մենք խաղում էինք տարբեր սեղանի, կամ սովորական խաղեր։ Ընթրիքը ավարտելուց հետո որոշեցինք խաղալ Մաֆիա։ Այս անգամ կարմիրները հաղթեցին։ Հետո գնացինք հանգստանալու։ Մի քիչ ավելի ուշ որոշեցինք նայել Ջումանջի ֆիլմը և օրը ավարտեցինք դրանով։ 

Օր երրորդ

Վերջին օրն էր։ Արթնացանք, նախաճաշեցինք, հետո մաքրեցինք տարածքն ու տնակը և զբաղվեցինք տարբեր բաներով մինչև ավտոբուսը գար։ Մի քանի ժամ հետո ավտոբուսը եկավ և շարժվեցինք։ Առաջինը կանգ առանք մի եկեղեցու մոտ, որը բավականին հին էր։ Ընկեր Էմանուելը պատմեց այդ եկեղեցու մասին հետո ուսումնասիրեցինք եկեղեցին և շարժվեցինք դեպի ջրամբար։

Ջրամբարին ծանոթանալուց հետո ուղևորվեցինք Երևան։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը և կուզենայի, որ շատ կազմակերպեին այսպիսի հետաքրքիր ճամփորդությունները։

Leave a comment