Ալբերտ Էյնշտեյն

Ալբերտ Էյնշտեյնը գերմանացի մեծ ֆիզիկոս-տեսաբան է: Ծնվել է մարտի 14-ին 1879թ.-ին,  հարավգերմանական Ուլմ քաղաքում: Մանկության տարիներին այս հանճարեղ գիտնականը բոլորովին էլ խելացի տպավորություն չէր թողել: Շատերը նույնիսկ կարծում էին, թե նա թերհաս է, իսկ նրա գլխի անսովոր մեծ չափսը, ամենից շատ անհանգստացնում էր նրա մայրիկին:

Մոր համառ ջանքերի եւ հետևողականության շնորհիվ, Էյնշտեյնը 6 տարեկանում սովորեց ջութակ նվագել: Սերը երաժշտության հանդեպ նա պահպանեց ամբողջ կյանքում և նույնիսկ 1934թ. ԱՄՆ-ի Պրիստոն քաղաքում, նա բարեգործական համերգ կազմակերպեց և հավաքված գումարը նվիրեց «Գերմանացի ներգաղթյալների պաշտպանության ֆոնդ»-ին:
Դպրոցում Էյնշտեյնը լուռ, ծույլ եւ ինքնամփոփ երեխա էր: Նրա մասին ուսուցիչները սովորաբար ասում էին. «Նա դառնալու է պատուհաս և հոգս ծնողների համար»: Չստանալով դպրոցի ավարտական վկայականը, Էյնշտեյնը վստահեցնում էր բոլորին, որ կարող է ընդունվել համալսարան, սակայն գերազանց հանձնելով մաթեմատիկայի քնությունը տապալեց կենսաբանության և քիմիայի քննությունները: Բայց այդ ամենը չխանգառեցին մեծ ֆիզիկոսին շարունակել աշխատել և նոր տեսությունը ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտում, որը նա առաջ բերեց և զարգացրեց կոչվեց հարաբերականության ընդհանուր տեսություն։
«Պահե՛ք Ձեր ձեռքը տաք վառարանի վրա մեկ րոպե և րոպեն Ձեզ ժամ կթվա, մեկ ժամնստեք որևէ գեղեցիկ աղջկա ընկերակցությամբ և ժամը Ձեզ րոպե կթվա…Հենց սա էկոչվում հարաբերկանություն… »: Ա. Էյնշտեյն

Այս նվաճման համար Էյնշտեյնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր։ Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևն երկու անգամ համարվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»։
1921թվականին տեսական ֆիզիկայում իր ներդրումների համար Էյնշտեյնն արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայում, մասնավորապես «ֆոտոէֆեկտի օրենքի հայտնագործության համար»։ Վերջինս վճռական դեր է խաղացել ֆիզիկայում քվանտային մեխանիկայի հիմնադրման գործում։ Նա կարծում էր` նյուտոնյան մեխանիկան այլևս բավարար չէ համապատասխանացնելու դասական մեխանիկայի օրենքները էլեկտրամագնիսական դաշտի օրենքների հետ։ Այս գաղափարը ուղղորդել է նրան զարգացնելու իր հարաբերականության տեսությունը, ստեղծելու  գրավիտացիոն տեսությունը։

«Յուրաքանչյուր ոք հանճարեղ է: Բայց եթե ձկանը դատեք`ըստ ծառը բարձրանալու նրաունակության, ապա նա իր ողջ կյանքը կապրի իրեն հիմար զգալով»: Ա. Էյնշտեյն


1917 թվականին Էյնշտեյնն ուսումնասիրեց լույսի ջերմային հատկությունները, որոնք լույսի ֆոտոնային տեսության հիմք հանդիսացան։ Նա հարաբերականության ընդհանուր տեսությունը կիրառեց որպեսզի մոդելավորի տիեզերքի կառուցվածքը որպես ամբողջություն։


Մի քանի փաստեր Ալբերտ Էյնշտեյնի մասին:

Ծանոթանալով Էյնշտեյնի հետ, մեծագույն սրախոս Բեռնարդ Շոուն դիմել է գիտնականին. «Դուք ութ հոգի եք, ընդամենը ութ հոգի»։ Էյնշտեյնը չի հասկացել նրան, շփոթվել է։ Շոուն շարունակել է. «Պյութագորաս, Պտղոմեոս, Արիստոտել, Կոպեռնիկոս, Գալիլեյ, Կեպլեր, Նյուտոն, էյնշտեյն»։
Էյնշտեյնը հայտնի էր նրանով, որ գրառումներ էր կատարում այն ամենի վրա, ինչ ձեռքի տակն էր ընկնում (մտքի թելը չկորցնելու համար): Մի անգամ նրա կնոջը հրավիրեցին հայտնի աստղադիտարան՝ նոր հեռադիտակի բացման արարողությանը: Արարողությունից հետո նրա համար մի փոքր էքսկուրսիա կազմակերպեցին: Նրա ուղեկցորդը, հեռադիտակը մատնացույց անելով, հայտարարեց.
-Այս սարքի շնորհիվ մենք մոլորակի գաղտնիքներն ենք բացում:
Սրան Էյնշտեյնի կինը պատասխանեց.
-Զարմանալի է, իսկ իմ ամուսնուն դրա համար բավական է մատիտի մի կտոր և լուցկու տուփ:

Էյնշտեյնը իր օրինակով ցույց է տավել, որ սովորելու, նորը ստեղծելու, գիտական հայտնագործություն կատարելու համար բավական է միայն թուղն ու մատիտը,  ոչինչ ավելի պետք չի ու չկան անհրաժեշտ պայմաններ:


Ալբերտ Էյնշտեյնի պատգամը հաջորդներին.

Երբեք մի´ դադարեք սովորել. ինտելեկտուալ աճը պետք է սկսվի ցանկացած մարդու ծննդյան օրից և ավարտվի մահվան օրը:
Երբեք մի´ դադարեք հարցեր տալ, սովորեք երեկվա´ օրից, հույս դրեք վաղվա´ օրվա վրա և միշտ հարցեր տվե՛ք:
Բոլորին հարգանքով և պատվով է պետք վերաբերել, և կարևոր չէ նրա պաշտոնը, հասարակության մեջ զբաղեցրած դիրքը և կոչումը:
Երևակայությունը գիտելիքներից առավել զորեղ է, տրամաբանությունն օգնում է վերլուծել և հասկանալ ցանկացած խնդիր:
Արեք միայն այն, ինչ զգում եք սրտով, և իրավացի կլինեք, իսկ քննադատությունները կլինեն ցանկացած պարագայում, սովորե´ք անտեսել դրանք և առաջ անցնել:
Մարդկային կյանքի ամենասիրելի բաները խորհրդավոր և անհասկանալի են: Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան խելացի լինի, հեքիաթներ կարդացեք:
Ձեր նշանակությունն ավելի կարևոր է, քան՝ հաջողությունը, ձգտեք ո´չ թե հաջողակ լինել, այլ` օգտակար:
Մի´ վախեցեք ձեր կարծիքն արտահայտելուց:
Սխալներն աճի և առաջխաղացման նախանշաններն են:
Կուռքեր մի´ ստեղծեք:
Գնահատե´ք պարզությունը, եղեք այնքան պարզ, որքան հնարավոր է:

Leave a comment