Հաշվետվություն

Ես ընթանրապես արթնանում եմ շատ դժվար և քնաթաթախ։Տեսադասերի օրերին դժվար եմ արթնանում,քանի որ ժամը 9:00 են ինձ հանում,իսկ շաբաթ կիրակի օրերին երկար եմ քնում։Հետո լվացվում եմ,նախաճաշում,ստուգւոմ համակարգիչս և,եթե տեսադաս ունենք մասնակցում եմ։Այս օրերի ընթացում կատարել եմ շատ աշխատանքներ օրինակ՝<<Ուսումնական գարուն>>նախագիծը հայոց լեզվից,մաթեմաթիկայից՝ մաթեմաթիկոսների մասին,քիմիայից՝գարնանային նախագիծ և այլն։Ընտանեկան նախագծերին նույնպես մասնակցել եմ։Քանի որ արտակարգ դրություն է և ծնողներս տանն են,մենք անցկանցնում ենք ավելի երկար ժամանակ իրար հետ։Մենք համեղ ուտեստներ ենք պատրաստում,սիթքոմներ դիտում,փորձում ենք օրը ուրախ անցկանցնել,որպեսզի չձանձրանանք։Քանի որ ես հաճախում եմ թաթերական խմբակի և ունեմ պիեսում գլխավոր դերակատարուհու դեր՝ աշխատում եմ ավելի լավ յուրացնել այն,քանի որ ունեմ ավելի երակար ժամանակ դրան հատկացնելու համար։Հոգնածությունից ելնելով և իմ մտքերով լի երևակայությունից,ես որոշեցի պատմվածք գրել,որում ես ներկայացրել եմ՝ֆանտաստիկ և ինչու չէ իրական դեպքեր,և այդպես վարժում եմ խոսքս և մտածելակերպս։Ես մեծ հաճույքով մեր մոտակա այգում կվազեի և մարզասարքերով կմարզվեի, բայց քանի որ դեռ գարուն է և արտակարգ իրավիճակ,այդքան էլ հարմար չէ։Ազատ ժամանակ հեռախոսով՝ ինչպես բոլորը անցկացնում եմ տիկ-տոկում և յութուբում,հեռուստացույց եմ դիտում,երաժշտություն եմ լսում և նկարում։Իմ ամեսիրելի խաղը դա Sims4-ն է։Ես այդ խաղը խաղալուց հաճույք եմ ստանում,քանի որ այդ խաղը մյուս խաղերից տարբերվում է և հետաքրքիր է։Այնտեղ կարող ես փոքրիկ քաղաք ստեղծել և իհարկե մարդկանց,կարող ես նաև ստեղծել ինքդ քեզ և դնես համապատասխան բնավորությունդ։իմ կարծիքով բոլոր խաղերի մեջ կա ուսուցողական որևէ գիծ,իսկ կոնկրետ այս խաղը տալիս է ինքնահաստատում։Մենք ընտանիքով խաղում ենք՝մոնոպոլիա,լոտո,դոմինո և այլն։Որեսզի այս օրերին չձանձրանանք,մյուսներն կառաջարկեմ նայել Հարրի Փոթթեր կինոֆիլմը հայերեն թարգմանությամբ։Նաև համացանցից տեղեկութկուններ եմ իմանում ինձ ծանոթ հայտնի դերասանների, արտիստների մասին։Ինձ դա հետաքրքրում է։Պետք է զբաղվել նաև ինքնակրթությամբ և ես կարդում եմ Մեխակ Տեր-Սարգսյանի <<Ես ել եկա․․․որ անցնեմ>>ինքնակենսագրական պատումը։Որպեսզի արտակարգ դրության այս օրերը ավելի լիարժեք անցնեն նայում եմ <<Riverdale>>ֆիլմը։Երեկոյան հեռուստացույցով նայում եմ՝սիտքոմներ,երգիր թե կարեղ ես,Հարրի Փոթթեր։Ընտանիքիս անդամները ինձ հետ միասին նույնպես նայում են սիտքոմներ։Մենք ընտանիքով խոսում ենք տարբեր թեմաներից օրինակ՝արտակարգ իրավիճակից,վարաքվածների թվից և այլն։Այսպես է անցնում իմ օրերը արտակարգ իրավիճակում։

Leave a comment